Առաջադրվել են 8 կուսակցություն եւ 1 դաշինք
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով կենտրոնական ընտրական հանձնաժողովներ առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 8 կուսակցություն եւ մեկ դաշինք: Այս մասին «Հետքին» տեղեկացրին ԿԸՀ-ից:
Առաջադրվեն են՝ Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունները, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական եւ Միավորված հայեր կուսակցությունները:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը բաղկացած է 253 անձանցից, ԲՀԿ-ինը՝ 165, ՀՅԴ-ինը՝ 85, «Ժառանգությանը»՝ 73, ՕԵԿ-ինը՝ 178, ՀԱԿ-ինը՝ 119, ՀԴԿ-ինը՝ 45, ՀԿԿ-ինը՝ 75 եւ ՄՀԿ-ինը՝ 29:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել