HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյան. «ՊԲ-ն պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի ու պրակտիկ մասնակցության դեմ»

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին կոչով դիմեց աշխարհասփյուռ հայ այն զինվորականներին, որոնք աշխարհի զարգացած երկրների բանակներում ծառայություն են իրականացրել:

«Հայտարարությունս ուղղված է ազգությամբ հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող սպաներին, շարքայիններին և բոլոր այն զինվորականներին, որոնք ծառայություն են տարել աշխարհի տարբեր բանակներում` հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ունեն բավականաչափ գիտելիք ու փորձ:

Կոչ եմ անում յուրաքանչյուրիս աջակցել ձեր ունեցած մասնագիտական հմտություններով ու գիտական ռեսուրսներով»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ արդեն տասներորդ օրն է, ինչ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ծանր մարտեր են ընթանում, Պաշտպանության բանակը շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը` ձախողելով թշնամու գրոհները:

«ՊԲ-ն պայքարում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ռազմական մտքի ու պրակտիկ մասնակցության դեմ, իսկ ինֆորմացիոն հարթակներում միաժամանակ տեղեկատվական պատերազմ է ընթանում` թիրախավորելով խաղաղ բնակչությանը, մեդիայի ներկայացուցիչներին, քաղաքացիական և հավանական բնապահպանական աղետի հանգեցնող ենթակառուցվածքները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը` ընդգծելով, որ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները սպառնում են ոչ միայն լոկալ, այլև տարածաշրջանային անվտանգությանը:

Քոչարյանի խոսքով` ՊԲ-ի համար կարևոր է Հայաստանի և Սփյուռքի ֆինանսական, նյութական և հոգեբանական աջակցությունը` ազգային ներուժն ամբողջ ծավալով օգտագործելու համար:

«Եւ չնայած մեզ համար թանկ մարդկային կորուստներին` բանակը որակական նոր մակարդակը հաղթահարելու շեմին է, իսկ աշխարհասփյուռ հայության գիտական մտքի կիրառմամբ ձեռք կբերի ինտելեկտուալ հզոր պոտենցիալ` ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու նպատակով: 21-րդ դարի բանակում թանկարժեք ու հզոր տեխնիկան գործի կեսն է միայն, նոր աշխարհի իրողությունները նոր պայմաններ են թելադրում բանակին, պետք է մշտական ինտելեկտուալ և պրակտիկ գիտելիքների շարունակական հարստացում լինի»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter