HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միացյալ Թագավորության և Կանադայի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ

Երևանում բրիտանական դեսպանատան հաղորդակցության բաժինը ներկայացնում է Միացյալ Թագավորության և Կանադայի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ: 

«ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել են․

«Կանադան և Միացյալ Թագավորությունը վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը:

Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական տարածքների հրետակոծման մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել ողբերգականորեն իրենց կյանքը կորցրածների ընտանիքներին: Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:

Մենք վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարություններին: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին և երկու պետությունների բարեկամներին կրկնապատկել իրենց ջանքերը՝ ի նպաստ ռազմական գործողությունների դադարեցման, և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել ճգնաժամը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծումը հապաղում է: Դա հնարավոր է միայն բանակցային կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով: Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան՝ այդ ուղղությամբ առանց նախապայմանների աշխատելու նպատակով»:

Մեկնաբանություններ (1)

Վար Պետ
Տատիկս աաում էր արջը 7 երգ գիտի 7ն էլ տանձի մասին ա... էսքան ոչ էֆեկտիվ ու տափակ ուղեղներ կլինեն, որ էս երկրների գլխավոր անգլուխները ունեն…???

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter