HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Իսկական արվեստագետին չպետք է ձգի ԱԺ-ն»

Նախընտրական այս շրջանում, երբ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, ինչպես նաեւ արվեստագետներից ոմանք երազում են իրենց տեղն ունենալ ԱԺ-ում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանից «Առավոտը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է նայում այդ «երեւույթին»:

«Գիտակցելով, որ դա յուրաքանչյուրի իրավունքն է, այնուամենայնիվ, գտնում եմ, որ, օրինակ, բարձրարվեստ երաժշտին, իսկական արվեստագետին չպետք է ձգի ԱԺ-ն»,- ասաց դիրիժորը: 

Հիշեցնելով, որ տարբեր առիթներով դրական է արտահատվել երգչուհի Շուշան Պետրսյանի հասցեին, ով, ամենայն հավանականությամբ, կգնա ԱԺ, «Առավոտը» խնդրեց կոնկրետ արտահայտվել այս առիթով:

«Շուշանին սիրում, հարգում եւ գնահատում եմ իբրեւ երգչուհի: Նա խելացի կին է: Ինձ նույնպես հետաքրքիր են նրա ծրագրերն ու առաջին իսկ հանդիպման ժամանակ կզրուցեմ այդ թեմայով»,- հայտնեց Թոփչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter