ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։
Հաղորդագրությանը համաձայն՝ Նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: «Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։ ԱԳ նախարարը, անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությանը, ընդգծեց, որ վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին պատերազմական գործողություններում ներգրավելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը», - նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել