
ՊՆ. Հայկական ստորաբաժանումները չեն փորձել հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի հրապարակած տեղեկությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- գրել է Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուք էջում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել