HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». Ապստամբություն Կոտայքի մարզում. ժողովուրդը հաղթեց

Մայիսի 11-ին Հատիս գյուղի բնակիչների և տեղի օլիգարխ ընտանիքի' Ջանվելյանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Ըստ ականատեսների' «Արզնի» տոհմային թռչնաբուծական, տոհմաբուծական և խոզաբուծական ընկերությունների նախագահ Ջանվելյանների աշխատակիցները Հատիս գյուղից ոչ հեռու գտնվող դաշտում գյուղացիների ուղղությամբ ինքնաձիգից կրակ էին բացել, ինչին գյուղացիները, չնայած եղել են անզեն, բայց, այնուամենայնիվ, համարժեք պատասխան էին տվել:

Ոստիկանությունը, սակայն տեղի ունեցածի մեղքը փորձել է բարդել հասարակ գյուղացիների վրա: Երեկ առավոտյան իրենց տներից ոստիկանության Աբովյանի բաժին բերման էին ենթարկել երեք գյուղացու, այդ թվում' գյուղի դպրոցի պատմության ուսուցչին:

Բայց գյուղացիների համառության և պայքարի շնորհիվ ոստիկանությունը տեղի տվեց, և երեկ' ուշ երեկոյան, գյուղացիները ազատ արձակվեցին:

«Հայկական ժամանակի» ունեցած տեղեկություններով' մայիսի 11-ի միջադեպին ակտիվ մասնակցություն ունեցած Մանվել Ջանվելյանի երկու որդիները ձերբակալվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter