HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ես էլ փեսա ունեմ

Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկը` Կարեն Բոթոյանը, Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերոժի փեսան է: Մինչ նրան փեսայանալը` Կարեն Բոթոյանը եղել է Սերգեյ Մանուկյանի անձնական թիկնապահը: Աղջկա հետ ամուսնանալուց հետո նպատակասլաց երիտասարդը հիմա էլ ձգտում է պատգամավոր դառնալ: Փեսայասեր աներն էլ ոչինչ չի խնայում դրա համար:

«ՉԻ» տեղեկություններով՝ Մանուկյանն անգամ դիմել է ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների` վերջիններիս խնդրելով քաղաքական հովանավորության տակ վերցնել փեսային, ինքն էլ համապատասխանաբար շռայլորեն «կվարձատրի» նրանց:

Ի դեպ,Բոթոյանի ընտրատարածքում աոաջադրված ԲՀԿ թեկնածուին, շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոշել է օգնել Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Եվ սա, բնականաբար, դուր չի եկել ուժայիններին, եւ նրանք փորձել են միջոցներ ձեռնարկել՝ չեզոքացնելու Սեդրակյանի միջամտությունը:

Ի դեպ, Շինանյութի Սերգեյը Մհեր Սեդրակյանի հետ տարիներ շարունակ մտերիմ բարեկամի պես է եղել: Նրանց միջեւ անգամ քավոր-սանիկական հարաբերություններ են եղել, սակայն վերջերս Սեղրակյանը նրա հետ խզել է իր հարաբերաթյունները:

Ի դեպ, այդ կոնֆլիկտի արդյունքում Սերգեյ Մանուկյանը դիմել է իրավապահներին` խնդրելով նրանց «գործ սարքել» Սեդրակյանի դեմ: Սակայն զարգացումներն այլ ընթացք են ստացել: Թե խոսքն ինչի մասին է, «ՉԻ»-ն կներկայացնի առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter