
Մեղրիի համայնքապետը ռազմաճակատում վիրավորվել է
Խոշորացված Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը երեկ վիրավորվել է Արցախի հարավում տեղի ունեցող մարտերի ժամանակ:
Մխիթար Զաքարյանը ձեռքի ոսկրային կոտրվածք ունի: Նրան վիրահատել են, վիրահատությունը տևել է չորս ժամ, գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում։ Մխիթար Զաքարյանի ինքնազգացողությունն այժմ լավ է:
Այս մասին «Հետք»-ին հայտնեց համայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Մխիթար Զաքարյանը երկու օր առաջ, ի թիվս այլ մեղրեցիների, կամավոր մեկնել էր ռազմաճակատ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել