«Հայացք». «Գրանդ տոբակոն» հեռանո՞ւմ է Հայաստանից
Մեր ունեցած հավաստի տվյալներով` «Գրանդ տոբակոյի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում ընտանիքով, թե գերդաստանով կհեռանա Հայաստանից: Ինչպես գիտենք, այս ԱԺ-ում նրա Կարեն և Միքայել որդիները պատգամավորներ էին (առաջինը` ՀՅԴ-ից, երկրորդը` ՀՀԿ-ից` մեծամասնականով): Կարենը հրաժարվել է պատգամավոր դառնալուց: Երեկ վերջին պահին պարզ դարձավ, որ Վարդանյանի ավագ որդին նույնպես մտադիր չէ իր թեկնածությունը կրկին դնելու թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյան, Իջևան):
Նրա փոխարեն «Գրանդ տոբակոն» թեկնածու է առաջադրել երկու հոգու` ծխախոտագործուհի ոմն Սուսաննա Աբրահամյանի և Մարինա Մարաբյանին, որոնց տարածքում ոչ ոք չի ճանաչում: Այս քայլը շոկի մեջ է գցել թե տեղացիներին, թե ՀՀԿ-ին: Գրանցվել են նաև Նոյեմբերյանի նախկին ոստիկանապետ Երվանդ Չիլինգարյանը և տեղացի Վարուժան Բաբաջանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել