
Հայկական զինված ուժերը վերադարձրել են Վարանգաթաղ բարձունքը
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, օրվա ընթացքում Պաշտպանության բանակի (PB) ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը:
Ինչպես ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և վերադարձվել է Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:
Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել