
Արծրուն Հովհաննիսյան. «Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, բայց գլխովին ջախջախվելով՝ դուրս է շպրտվել»
Հակառակորդին հարմար պահին հասցվել է հրետանային հուժկու հարված և կարելի է ասել լիովին ջախջախվել է երեք բրիգադ անձնակազմով, տեխնիկայով: Հակառակորդը շուրջ 60 դիակ թողել է մարտադաշտում: Այս մասին հոկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Ստեփանակերտում հրթիռակոծութան դեպքերը շարունակվում են: ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ, դիրքեր է ազատագրել:
«Հակառակորդը փորձում էր զարգացնել հարձակումը, բայց գլխովին ջախջախվելով՝ դուրս է շպրտվել իր հարձակողական բնագծերից: Զինված ուժերը շարունակում են իրենց հաջողությունների շղթան: Իրավիճակներ կան, որ կարող են լինել հաջողություններ, կարող են լինել նաև նահանջներ, բայց հաղթանակը մերն է լինելու»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ Իրանի սահմանը կարող է վտանգվել, քանի որ ՊԲ-ի ջախջախիչ գործողություններից հետո հակառակորդը փորձում է Իրանի տարածքն օգտագործել:
«Ուրախ ենք, որ Իրանը դա լավ գիտակցում է և կատարում է համապատասխան քայլեր և ոչ միան քաղաքական»,- ասաց Հովհաննիսյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հարաբերական հանգիստ վիճակ է:
Մեկնաբանել