
Հունաստանը հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Հունաստանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Բաքվում իր դեսպանին։ Այդ մասին ասվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հաքերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ գրոհայինների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ, ենթադրաբար, Հունաստանը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք՝ խորհրդակցությունների համար»,- նշվում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հունաստանի ԱԳՆ-ը նաև հայտարարել է, որ դեսպանին հետ կանչելուց բացի Բաքվին պաշտոնական բողոքի նոտա է փոխանցվել։
Լուսանկարը՝ balkaneu.com-ից
Մեկնաբանել