HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դավիթ Բաբայան․ «Հակառակորդի մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել»

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Արցախի հարավում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդը մեծ կորուստներ է կրել, նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձախողվել է, մեծ ստորաբաժանումներ են ոչնչացվել։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրած մամուլի ասուլիսին տեղեկացրեց Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Այդուհանդերձ ադրբեջանական զինուժը ամբողջ գիշեր հրթիռակոծել և ռմբակոծել է մայրաքաղաք Ստեփանակերտը, մի շարք գյուղեր և բնակավայրեր։ Կան ավերածություններ, տուժածներ։ 

«Թշնամին թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է։ Սա ոչ միայն ռազմավարություն և մարտավարություն է, այլև սա իրենց հոգու կառուցվածքն է, իրենց փիլիսոփայությունն է, աշխարհայացքը՝ ահաբեկել մեզ, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ անի մեր ժողովրդի կամքը կոտրել, ջարդել, չի ստացվելու։ Թիրախավորում են ենթակառուցվածքները։ Ամեն ինչ անում են, որ մաքսիմալ վնաս հասցնեն մեր բնակիչներին»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter