HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ համայնքային 28 գրադարանների կհանձնվեն գրքեր

Մարտի 23-ին Երևանից դեպի սահմանամերձ 28 գրադարաններ ուղևորվեցին գրքերով մեքենաներ: Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 16-ից 18-ին, ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ դիվիզիայի հետ իրականացրել էր «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը:

Ակցիայի արդյունքում մշակութային կազմակերպությունների հավաքված գրքերը, անհատների արած նվիրատվություններն ու պետպատվերով մշակույթի նախարարության հրատարակված գրականությունից հատկացումները՝ ընդհանուրը 13.562 անուն գիրք, բաշխվել է հանրապետության 9 մարզի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) սահմանամերձ 28 գրադարաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter