Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել