Ինչ է արվել Մարտակերտում փետրվարին
Արցախի վարչակազմի ղեկավարների հաշվետվությունները
Սոցիալական ոլորտ
Փետրվարին սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում նշանակվել և վճարման են անցել պետական նոր նպաստներ շրջանում բնակվող մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող 46 ընտանիքի:
47 երեխայի համար գործակալությունում նշանակվել են միանվագ նպաստներ`
15 երեխայի համար - 100.0 հազարական դրամ
14 երեխայի համար - 200.0 հազարական դրամ
7 երեխայի համար - 500.0 հազարական դրամ
11 երեխայի համար - 700.0 հազարական դրամ:
«Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտակերտի բաժանմունքում 12 երեխայի անվամբ բացվել են ժամկետային ավանդային հաշիվներ.
5 երեխայի համար - 500.0 հազարական դրամ
7 երեխայի համար - 700.0 հազարական դրամ:
Հայտ է ներկայացվել ԼՂՀ սոցապահովության նախարարություն` 16 նորաստեղծ ընտանիքի համար 300.0 հազարական դրամ ամուսնության նպաստ հատկացնելու համար:
Գործակալությունում գրանցվել է 2 գործազուրկ:
Մարտակերտ քաղաքում բնակվող 56 բազմազավակ և 22 միայնակ ընտանիքներին բաժանվել է սննդամթերք:
Սոցիալական ապահովության Մարտակերտի տարածքային բաժինը կատարել են 13 կենսաթոշակի նոր նշանակում, 2 վերաձևակերպում, 40 վերահաշվարկում, հաշվառման է վերցրել 2 և հաշվառումից հանվել է 1 կենսաթոշակառուի գործ:
Շինարարություն, վերականգնողական և վերանորոգման աշխատանքներ
Սկսվել և ընթացքի մեջ են ներքոհիշյալ աշխատանքները`
Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող.
Բազմազավակ 4 ընտանիքի (Ռ.Հովսեփյան, Ն.Ասրյան, Ս.Իսրայելյան, Ա. Գրիգորյան) համար բնակելի տների կառուցում,
Մարտակերտի պոլիկլինիկայի շենքի կապիտալ վերանորոգում,
Չլդրան. ակումբի շենքի կառուցում, մանկապարտեզի շենքի կառուցում,
Բազմազավակ ընտանիքի (Անուշ Էմիրյան) համար բնակելի տան կառուցում,
Խնկավան. զոհված ազատամարտիկների 2 ընտանիքների համար բնակելի տների կառուցում,
Կոճողոտ. զոհված ազատամարտիկների 2 ընտանիքների համար 3 սենյականոց բնակելի տների կառուցում: Բազմազավակ ընտանիքի (Նվեր Հայրիյան) համար բնակելի տան կառուցում,
Գետավան. զոհված ազատամարտիկի ընտանիքի համար 2 սենյականոց բնակելի տան կառուցում: Բազմազավակ ընտանիքի (Օլյա Կիրակոսյան) համար բնակելի տան կառուցում,
Նոր Կարմիրավան. բազմազավակ ընտանիքի (Գոհար Հովսեփյան) համար բնակելի տան կառուցում,
Մաղավուզ. բազմազավակ ընտանիքի (Անահիտ Եդիգարյան) համար բնակելի տան կառուցում,
Թալիշ. բազմազավակ ընտանիքի (Իրինա Ստեփանյան) համար բնակելի տան կառուցում,
Շահմասուր. բազմազավակ ընտանիքի (Վ. Առաքելյան) համար բնակելի տան կառուցում: Թրղե ջրատարի կառուցում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող.
Չափար. խմելու ջրագծի վերակառուցում:
Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի արդարադատության նախարարության պետռեգիստրի Մարտակերտի տարածքային բաժինը սկզբնական գրանցում է տվել 4 անհատ ձեռնարկատիրոջ:
Արցախի ԱԳԿՊԿ Մարտակերտի տարածքային ստորաբաժանումը կատարել է սեփականության իրավունքով պետական գրանցումներ.
- Շահումյանի շրջ.գ. Նոր Գետաշեն - 1 միավոր 25.6մ2
- բնակելի տուն - 10 միավոր 1481.33 մ2
- տնամերձ - 2 միավոր 0.2 հա
- հողամաս - 1 միավոր 0.0134 հա
- վարելահող - 3 միավոր 7.03 հա:
Գրավի (հիփոթեքի) իրավունքով գրանցվել է.
- բնակելի տուն - 7 միավոր 1197.06 մ2
- բնակարան - 2 միավոր 153.34 մ2
- Դրմբոն, ճաշարան - 1 միավոր 95.62 մ2
- Դրմբոն, խանութ - 1 միավոր 24.27 մ2
- Մարտակերտի կաթի կոմբինատ - 1 միավոր 962.5 մ2
Վարձակալության իրավունքով գրանցվել է վարելահող` 2 միավոր 50.4 հա:
Կրթություն
Փետրվարի 13-ից 15-ը նախապատրաստվել և անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը: Արցախի ԿԳ նախարարություն է ներկայացվել հանրապետական փուլի 41 մասնակցի հայտ, և փետրվարի 25-ին, 28-ին և 29-ին հանրապետական փուլին մասնակցել է, համապատասխանաբար, հայոց լեզվից՝ 11, ինֆորմատիկայից՝ 1, պատմությունից 4 աշակերտ:
Փետրվարի 16-ին, 20-ին, 23-ին, 27-ին ներառական կրթության մասնագետները համապատասխան աշխատանքներ են կատարել Վանքի, Վերին Հոռաթաղի, Կոճողոտի, Դրմբոնի, Ծմակահողի դպրոցներում:
Փետրվարի 21-ին շրջանի հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են «Մայրենիի օրվան» նվիրված միջոցառումներ:
Նույն օրը Ստեփանակերտում Արցախի ԿԳ նախարարության կազմակերպած «Մայրենիի օրվան» նվիրված միջոցառմանը մասնակցել են կրթության բաժնի առաջատար մասնագետը և Հաթերքի միջնակարգ դպրոցի տնօրենը: Վերջինս պարգևատրվել է ԼՂՀ ԿԳ նախարարի պատվոգրով և նվերով:
ԿԳ նախարարությունից ստացվել և շրջանի հանրակրթական դպրոցներին է բաշխվել 25 անուն մասնագիտական ամսագիր` ընդամենը 1000 հատ:
Փետրվարի 27-ին ԳԹԿ է ներկայացվել 12-րդ դասարանից միասնական քննությունների 122 հավակնորդի դիմում-հայտերը` համապատասխան փաստաթղթերով և 9-րդ ու 12-րդ դասարանների ավարտական քննությունների ցուցակ-հայտերը:
Փետրվարի 27-ին ԳԹԿ-ն ստուգումներ է կազմակերպվել Վանքի միջնակարգ և Ծմակահողի հիմնական դպրոցների 5-րդ, 7-րդ,10-րդ դասարաններում:
Մշակույթ և երիտասարդություն
Փետվարի 13-ին կազմակերպվել և անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարությունը:
Արհեստակցական կազմակերպությունների միությունը շրջանի 6 նորապսակ զույգի տվել է նվերներ:
Փետվարի 14-ին անցկացվել է Սուրբ Վալենտինի տոնին նվիրված երիտասարդական երեկո, որին մասնակցել են շրջկենտրոնի և մոտակա համայնքների երիտասարդներ:
Փետվարի 28-ին մշակույթի և երիտասարդության կենտրոնի համույթը համերգային ծրագրով հանդես է եկել Հաթերք և Շահումյանի շրջանի Ականաբերդ համայնքներում:
Սպորտ
Փետրվարի 13-ից 14-ը Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվել է զոհված ազատամարտիկ Վիգեն Շիրինյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշար, որին մասնակցել են Մարտակերտի, Թալիշի, Հաթերքի և Ներքին Հոռաթաղի համայնքներից 12 պատանի ու աղջիկ: Հուշամրցաշարում մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին Արցախի սպորտի պետական կոմիտեն պարգևատրել է դրամական պարգևով, պատվոգրերով և դիպլոմներով:
Փետրվարի 23-ից 24-ը Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է զոհված ազատամարտիկ Սլավա Ներսիսյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտ, որին մասնակցել են Մարտակերտի, Հաթերքի, Կուսապատի և Ներքին Հոռաթաղի թիմերը: 11 քաշային կարգերում 1-ին տեղեր գրաված մարզիկներին ԼՂՀ սպորտի պետական կոմիտեն պարգևատրել է դրամական պարգևով, իսկ մրցանակային տեղերը գրաված մարզիկներին` պատվոգրերով:
Հասարակայնության հետ կապ
Վարչակազմ է մտել 4 գրավոր դիմում ԼՂՀ նախագահի աշխատակազմից, 1-ը` ԼՂՀ կառավարությունից, 2-ը` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունից և 137 դիմում՝ շրջանի քաղաքացիներից:
Վարչակազմի ղեկավարն ընդունել է 32 քաղաքացու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել