
Խորհրդարանն ընդունեց բյուջեի ընթացիկ ծախսերն ավելացնելու նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած նախագիծը: Այն ընդունվեց միաձայն` 89 կողմ ձայնով:
«Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան համարժեք արձագանքել այն խնդիրներին, որոնց ստիպված ենք եղել առերեսվել այս ընթացքում»,-մինչ քվեարկությունն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Զանջուղազյանը:
Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է մոտ 40 մլրդ դրամի չափով ընթացիկ ծախսերի աճ:
Ըստ նախագծի` 2020-ին սպասվում է 6.8 % տնտեսական անկում` ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման փոխարեն: Իսկ անվանական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն) կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ` ապրիլին բյուջեի հիմքում ընկած 6485 մլրդ դրամի փոխարեն: Ըստ Ֆինանսների նախարարության հաշվարկների` սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:
Մեկնաբանել