HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատշգամբը փլուզվել է. կա տուժած

Երեկ՝ ժամը 14:31-ին, «1-03» ծառայությունից արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Գյումրիի Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը: Դրա հետևանքով նույն բնակարանի բնակչուհի` 1959 թ. ծնված Կարինե Խոջոյանը վայր է ընկել և, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում մասնակի փլուզվել է նշված բնակարանի պատշգամբի հարթակը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժինը:

«Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter