HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ցուցաբերել առաջին օգնություն

Այսօր Արցախում ընթացող ռազմական գործողությունների 12-րդ օրն է։ Ադրբեջանն այս ընթացքում թիրախավորել է նաեւ քաղաքացիական օբյեկտները, որի հետեւանքով եղել են վիրավորներ եւ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։

Նման իրավիճակում առաջին բժշկական օգնության գիտելիքները խիստ կարեւոր են, քանի որ դրանց չիմացությունը կարող է ճակատագրական լինել։

Ներկայացնում ենք, թե ինչպես ցուցաբերել առաջին բժշկական օգնություն ուժեղ արյունահոսության եւ մարմնում օտար առարկայի՝ ապակու, փայտի, երկաթի կտորների առկայության դեպքում։ Նշված իրավիճակներում առաջին բժշկական օգնության կանոնների կիրառման հաջորդականությունը ցուցադրում են Հայկական կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի ղեկավար Զառա Խուդոյանը և հրահանգիչ Գայանե Անդրեասյանը։

Ուժեղ արյունահոսության դադարեցման համար, ըստ Զառա Խուդոյանի, անհրաժեշտ է վերքի վրա տեղադրել ճնշող վիրակապ, կատարել սեղմում, իսկ կյանքին սպառնացող վտանգի դեպքում՝ օգտագործել լարան։ Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տուժողին պետք է տեղափոխել բժշկական հաստատություն։

Զգուշացում՝ կադրերում երևացող արյունը  և վերքերը բեմադրված են

Մարմնում օտար առարկայի՝ կոտրված ապակիների, փայտի, երկաթի կտորների առկայության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է անշարժացնել օտար մարմինը․ ոչ մի դեպքում չհեռացնել այն մարմնից։ «Մենք երբեք չենք կարող իմանալ, թե այդ օտար մարմինը որքան մակերես է զբաղեցնում, ինչ խորություն ունի և ինչ աստիճանի վնասվածք է ստացել տուժողը, ուստի առաջին օգնություն ցուցաբերելիս այն պետք է անշարժացնել»,- ասում է  առաջին օգնութան հրահանգիչ Գայանե Անդրեասյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter