HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխըմբռնման հուշագիր՝ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բնագավառում

Ջրի միջազգային օրվան նվիրված ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ակադեմիկոս Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը և ՄԱԶԾ/ԳԷՖ «Քուռ-Արաքս գետավազանի դեգրադացիայի կրճատման ծրագիըը», ինչպես նաև  շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների և  ջրային բնագավառի ուսանողների մասնակցությամբ  կազմակերպել էր մեծ միջոցառում, որի ընթացքում ստորոգրվեց ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման բնագավառում «Մագիստրոսական ուսումնական ծրագրի նախապատրաստման» փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրն իր մեջ ներառում է դրույթներ, որոնց համաձայն՝ մագիստրոսական ուսումնական կուրսի տեսական մասը պետք է իրականացվի Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, գործնականը` Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի լաբորատորիայում: Աշխատանքների կատարման ֆինանսական աջակցությունն իրականացվելու է ՄԱԶԾ/ԳԷՖ «Քուռ-Արաքս» ծրագրի կողմից, իսկ գործընթացի համակարգումը` ՀՀ բնապահպանության նախարարության:

Ակադեմիկոս Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ուսումնագիտական կենտրոնի հիդրավլիկական լաբորատորիայում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Հանրապետության ջրային բնագավառի համար կարևոր նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառույցների լաբորատորիայում կառուցված և գործող փորձանմուշների, մանրակերտերի աշխատանքներին և նոր սարքավորումների, մասնավորապես` հիդրոպոմպի գործարկման  հետ:

«ՀՀ բնապահպանության նախարարությունը խրախուսում է և պատրաստակամ է աջակցել այն գործընթացներին, որոնք կնպաստեն հայրենի բնության` մասնավորապես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը»,- ասված է բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ (2)

Kara
Samo ete tenca tox miangamic gumarnery mi hogu tan, aysinqn nran ov vor et gumarnery chi uzum ta katarvac ashxatanqi dimac:)
Samo &VM
ahaaa hima stex ek Orxusi cragri pes kashxatacnn u pox chen ta:))) Achqnert luis:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter