HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրված են Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը

Հայաստանի պատմության թանգարանի տեղեկատվության և հաղորդակցման բաժինը հայտնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ից Հայաստանի պատմության թանգարանում Հայկական բանակի հերոս տղաների պատվին ի ցույց են դրվել Զորավար Անդրանիկի և հայ ժողովրդի ազատագրությանը մասնակից այլ հերոսների սրերը:

«Տարբեր ճակատամարտերում հաղթանակներ կերտած սրերը երիտասարդներին կփոխանցեն իրենց մեջ կուտակած ուժը, էլ ավելի կբարձրացնեն մեր բանակի ոգին և հաղթելու կամքը։ Պատվով հաղթանակը ծնում է ուժի իրավունքը, ահա թե ինչ է պատգամում Զորավար Անդրանիկի ադմանդակուռ սուրը մեր նորօրյա ազատամարտիկներին»,- գրել է թանգարանի մամուլի բաժինը:

Մուտքի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի հայկական բանակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter