HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրվագներ զինծառայողների սխրագործություններից

Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը դրվագներ է ներկայացրել զինծառայողների սխրագրոծություններից։

«Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր հակատանկային ստորաբաժանումները»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը եւ թվարկել այդ ստորաբաժանումների ծառայողների անունները:

Այսպես, N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները: Մասնավորապես.

  • Հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Նորիկի Գրիգորյանը ոչնչացրել է հակառակորդի 1 հրամանատարական կետ և խոցել է 1 տանկ:
  •  Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Արմեն Ստեփանի Սիմոնյանը խոցել է 1 ուղղաթիռ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
  •  Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Սիմոն Հովհաննեսի Թորոյանը խոցել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով:
  •  Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Գարեգին Նորայրի Թորոսյանը խոցել է 6 տանկ, 1 ՏՕՍ-1 հրանետ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, 4 ապաստարան:
  •  Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լևոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող:
  •  Հակատանկային մարտկոցի մեքենայի հրամանատար-օպերատոր, ավագ սերժանտ Միսակ Համլետի Պետրոսյանը խոցել է հակառակորդի 1 տանկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter