HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԱԳՆ-ն հետաքրքրված չէ՞ Իրանում հայի մահապատժով

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Էվին» բանտում կախաղան են հանվել ամուսիններ' ազգությամբ հայ Վարուժան Պետրոսյանը և հրեա Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմին, և հայտնի չէ, թե որ մեղադրանքով են նրանց պատժել:

Ի տարբերություն Հայաստանի' ԱՄՆ պետքարտուղարությունն այս առիթով իր բողոքի ձայնն է բարձրացրել: Մարդու իրավունքների հարցով զբաղվող Մայքլ Պոզները հայտարարություն է արել Սենատի հանձնաժողովում, որ մարդու իրավունքների վիճակն Իրանում կտրուկ վատթարացել է:

Երեկ ՀՀ ԱԳՆ-ից «Հրապարակը» փորձեց պարզել, թե հետաքրքրվե՞լ են, թե ով է այդ հայը և ինչու է սպանվել Իրանի բանտում: Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ն հետաքրքրվում է սփյուռքահայերով, միայն երբ դրամահավաք է կամ «Արի տուն» ծրագիր: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց:

Որոշ տեղեկություններով' Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոսն է դիմել Իրանի իշխանություններին, որոնք հայտարարել են, թե նման բան չի եղել: Այժմ փորձում են պարզել, թե որտեղ են այդ մարդիկ, եթե նրանք մահվան չեն դատապարտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter