ԱԻՆ-ը շարունակում է հումանիտար բեռի բաշխումը
ԱԻՆ-ը շարունակում է հումանիտար բեռի բաշխումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Համաձայն հաղորդագրության՝ Արցախի համար ուղարկվող հումանիտար օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում: Մեծ քանակությամբ սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են ուղարկում նաև արտերկրից: «Ստացված բեռներն ակտավորվում, տեսակավորվում և խմբավորվում են, որից հետո մի մասն ուղարկվում է Արցախի Հանրապետություն, մյուս մասը փոխանցվում է Արցախից ժամանակավոր Հայաստան եկած ընտանիքներին:
Հարցերի դեպքում կարող եք զանգել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգողին՝ +374 44 44 00 60, +374 93 30 80 09, +374 95 50 59 09 կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին», - նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել