
Ինտենսիվ մարտեր են ընթանում հարավային ուղղությունում. ՊԲ
Պաշտպանության բանակը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները:
Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում:
«Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»,- տեղեկացնում է ՊԲ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել