Ինչ է արվել Մարտունիում փետրվարին
Արցախի վարչակազմի ղեկավարների հաշվետվությունները
Սոցիալական ոլորտ
2012թ. փետրվարին սոցծառայության գործակալությունում մուտքագրվել է 81 դիմում, որոնց ժամանակին ընթացք է տրվել: Տրվել է տարբեր բնույթի 22 տեղեկանք:
Ձևակերպվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի 31 գործ, ամենամսյա պետական նպաստի 25 գործ, ամուսնության միանվագ նպաստի 13 գործ:
Ընդունվել է 80 հայտ սոցիալական քարտերի տրամադրման համար:
Ձևակերպվել է մեկ մահացած հաշմանդամ զինծառայողի գործ՝ գերեզմանի բարեկարգման փոխհատուցում ստանալու համար:
Ընդունվել է մեկ զոհված զինծառայողի գործ՝ ապահովագրական գումարի, հուղարկավորման և գերեզմանի բարեկարգման ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար:
Արցախի սոցապահովության նախարարությունը մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող մարտունաբնակ 59 ընտանիքի և 33 միայնակ կենսաթոշակառուի և հաշմանդամների տրամադրել է սննդամթերք:
Տնտեսություն
Հաշվետու ամսում հողերի վարձակալության պայմանագիր է կնքվել 37 հողօգտագործողի հետ:
Համայնքներից տեղեկություններ են վերցվել վերանորոգման ենթակա գյուղտեխնիկայի, լիզինգային ձևով տրակտորների և գյուղմեքենաների պահանջի մասին:
Ժամանակացույց է կազմվել Մարտունու «ՄՏԿ» ՓԲԸ-ի միջոցով գարնանացան մշակաբույսերի կատարվելիք աշխատանքների համար:
Հողերի արդյունավետ օգտագործման ուղղությամբ ստուգումներ են իրականացվել Ճարտար, Ղ.Ճարտար, Քարահունջ համայնքներում:
Փետրվարին 1.414.200 դրամի չափով հողի վարձավճար է հավաքագրվել:
Հրապարակման նպատակով կազմվել և ֆինանսների նախարարությանն են ներկայացվել շրջվարչակազմի ենթակայության ՊՈԱԿ-ի և ՓԲԸ-ի կողմից 2012թ. իրականացվող գնումների պլանները:
Կրթություն
Հաշվետու ժամանակահատվածում կրթության բաժինը կատարել է հետևյալ աշխատանքները.
Փետրվարի 13-15-ը կազմակերպվել և անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների շրջանային փուլը:
Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել օլիմպիադաների արդյունքների ամփոփման և հանրապետական փուլի մասնակիցների կազմը ձևավորելու ուղղությամբ:
Փետրվարի 6-ին անցկացվել է հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կրթության համակարգին հուզող հարցերը:
Կազմակերպվել և ավարտին են հասցվել հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտների տարեվերջի ավարտական և միասնական քննություններին հայտավորման աշխատանքները ԳԹԿ-ին ներկայացնելու համար:
Անցկացվել են կրոսավազքի շրջանային առաջնության, տարբեր մարզական միջոցառումներ՝ նվիրված «Հայրենյաց պաշտպանի» օրվան:
ԿԳ նախարարության պետական տեսչությունը համալիր ստուգումներ է կատարվել Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցում, ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքի ստուգում է իրականացվել Շեխերի միջնակարգ դպրոցում:
Հանրակրթական դպրոցների ընթացիկ վերանորոգման նպատակով քաղաքաշինության բաժնի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել Թաղավարդի, Կ.Շուկայի, Թ/Կալերի, Շեխերի, Ջիվանիի, Բերդաշենի և Աշանի դպրոցներում:
Կազմակերպվել է տարրական դասարանների ուսուցչի թափուր տեղի մրցույթ Խնուշինակի մ/դպրոցում:
Մշակույթի և երիտասարդության հարցեր
Փետրվարին նշվել է «Հայրենյաց պաշտպանի» օրը: Այդ առիթով ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել 2-րդ պաշտպանական շրջանում:
Թաղավարդի ձորակում կազմակերպված միջոցառումը նվիրված էր փետրվար ամսում ծնված, զոհված ազատամարտիկների հիշատակին:
Նշվել է եկեղեցական հաստատուն տոնը՝ «Տեառնընդառաջը»:
Մարտունու մշակույթի տանը կայացել է միջոցառում՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին:
Հասարակայնության հետ կապ
Փետրվարին շրջվարչակազմի աշխատակազմ է մուտքագրվել 95 դիմում, որից 11-ը՝ վերադաս մարմինների միջոցով: Դիմումներին ընթացք է տրվել սահմանված ժամկետներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել