HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: 

«Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Երբևէ մեր հանրությունն այսքան չի կարևորել այդ հանգամանքը, որքան այս ընտրությունների ժամանակահատվածում, քանի որ դրա համար կան լրջագույն պատճառներ: Ես տեսնում եմ հետևյալ նախադրյալները, թե ինչու դա իրականություն կդառնա: Առաջին, իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ անցկացնելու այդպիսի ընտրություններ, երկրորդ, Հայաստանի Հանրապետության հասարակությունն այսօր առավել քան երբևէ պատրաստ է ազատ և արդար ընտրությունների անցկացմանը»,- ասել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինչպես արձանագրել են ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ-ում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որը խստապահանջ է լինելու այս ընտրությունների նկատմամբ և խստագույնս վերահսկելու է դրանք: 

«Սա երկրորդ կարևորագույն երաշխիքն է, որ մենք անցկացնելու ենք ազատ և թափանցիկ ընտրություններ: Երրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ այս տարիների ընթացքում օգտվելով նաև միջազգային տեխնիկական օժանդակությունից՝ մենք էապես բարելավել ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այդ թվում նաև ընտրական օրենսգիրքը, որն այժմ հաշվի է առնում նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները, բացթողումները և թերությունները, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի լավ օրենսդրական դաշտ»,- նշել է Տիգրան Սարգսյանը : 

Վարչապետն ասել է, որ իրավապահ մարմինները նույնպես ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ, թե ինչպես պետք է գործեն ընտրությունների ժամանակահատվածում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ որևէ խախտում չի մնալու անպատիժ, բոլոր խախտումները բացահայտվելու են և մեղավորները լինելու են պատասխանատու իրենց արարքների համար: 
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հասարակության համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություններ՝ ընտրությունները վերահսկելու առումով:

«Չափազանց կարևոր է այն, որ մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այս հնարավորությունից կարող է օգտվել: Համոզված եմ նաև, որ այսօրվա մեր կոնֆերանսն իր լուման է ներդնելու ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման գործում, քանի որ հանրությանն են ներկայացվելու մանրամասներ, թե ինչպես են պաշտպանվելու ընտրողների իրավունքները և դրանց իրացման ճանապարհները, որը նույնպես լրացուցիչ երաշխիք է ստեղծելու, որ մենք ձեզ հետ միասին անցկացնենք ազատ և արդար ընտրություններ»,- նշել է վարչապետը: 

Կոնֆերանսի բացմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կազմակերպել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մեր երկրում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Քաղաքացի Սկումբրիեւիչ
Այ Թլկատինցի ջան, բա ասում ես՞: էս անգրագետներն ուր՜, մաքուր հայերեն գրելն ուր՜: միջնադարդ թող արի, արի տենանք էս դատարկագլուխների հարցերը ոն՞ց ենք լուծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter