HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեժ գիծ՝ առաջնագծի մասին

«Ձեր զինվորի անունը չկա ո'չ վիրավորների, ո'չ էլ զոհերի ցուցակում»,- այս խոսքերը լսելու հույսով են առաջնագծում գտնվող զինծառայողների հարազատները օրական մի քանի անգամ զանգում Պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28 համարով։

Քանի որ թեժ գծի՝ զոհերի և վիրավորների վերաբերյալ ցանկն ամենահաճախն է թարմացվում, որոշ դեպքերում զանգերին պատասխանող ՊՆ աշխատակիցներն առաջինն են հայտնում հարազատին՝ զինվորի զոհված կամ վիրավորված լինելու մասին։

Սեպտեմբերի 27-ից թեժ գիծն աշխատում է շուրջօրյա, քանի որ օրական ավելի քան 3000 զանգ են ստանում։ 9 օր շարունակ, օրը 24 ժամ, անդադար զանգերի ու սենյակում ծանրացած լռության մեջ հնչում են վիրավոր և, ցավոք, նաև զոհված զինծառայողների անուններ։

Ըստ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Գևորգ Մարտիրոսյանի՝ զանգողների 55%-ը հարցնում է, թե արդյոք իր զինծառայողի անունն առկա է վիրավորների կամ զոհերի ցանկում, 30%-ը ցանկանում է իմանալ, թե ինչ նյութական աջակցություն կարող է ցուցաբերել բանակին, 10%-ը հարցնում է կամավորագրման կարգի վերաբերյալ, իսկ 5%-ը ցանկանում է մամուլում շրջանառվող լուրերը ճշգրտել։  

Կարինե Մանուկյան, Սուսինա Խաչատրյան
Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter