Ժամը 12:00-ից կլինի հումանիտար հրադադար
Հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից կսկսի հումանիտար հրադադար։ Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնել էին Մոսկվա՝ բանակցելու։ Մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարություն արեց, որտեղ նշվում էր, որ հոկտեմբերի 10-ից, ժամը 12:00-ից սահմանվում է հումանիտար հրադադար մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհվածների և այլ անձանց մարմինների փոխանակման համար։
Կրակի դադարեցման պարամետրերը լրացուցիչ կհամաձայնեցվեն: Միևնույն ժամանակ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել