HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզոգոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: 

«Մենք կարևորում ենք Հանրային խորհրդի աշխատանքները, որը հայ իրականության մեջ նոր ինստիտուտ է և առաջին քայլերն է կատարում: Տեսնում ենք, որ խորհուրդը հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է զբաղեցնել կարևոր դեր»,- նշել է վարչապետը: Նա ասել է, որ այդ տեսակետից Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը խիստ օգտակար է: 

Քրիստոս Պոլիզոգոպուլոսը տեղեկացրել է, որ Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և Հայաստանի Հանրային խորհրդի միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր, ինչը նոր խթան կհանդիսանա նաև հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում: Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը նշել է, որ Հունաստանը որպես ԵՄ անդամ պետություն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բարեկամ Հայաստանին՝ եվրաինտեգրման ճանապարհին:

Զրուցակիներն անդրադարձ են կատարել Հունաստանում առկա տնտեսական, քաղաքական իրավիճակին և առաջիկա ծրագրերին: Քրիստոս Պոլիզոգոպուլոսը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Հունաստանի վարչապետի ջերմ ողջույնները: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter