HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Նիկոյանը Համմարբերգին ասել է, «որ ոստիկանները ջնջել են մարտի 1-ի տեսագրությունները»

ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը օրերս ներկայացրել էր Հայաստան կատարած իր այցի արդյունքներով կազմված զեկույցը: Այդ զեկույցի 67-րդ կետում մի ուշագրավ բացահայտում է արվում: Ըստ այդ կետի' պարզվում է, որ իր հետ հանդիպման ժամանակ Սամվել Նիկոյանը հանձնակատարին արտահայտել է իր անբավարարվածությունը այն կապակցությամբ, որ ոստիկանությունը չի համագործակցել հանձնաժողովի հետ, ինչը ամբողջությամբ չի ներառվել իրենց զեկույցում:

Նիկոյանը, ըստ Համմարբերգի զեկույցի, նաև նշել է, որ ոստիկանությունը լրագրողներից և քաղաքացիներից կոնֆիսկացրել (առգրավել) և ջնջել է մարտի 1-ի հետ կապված մի քանի տեսանյութեր, որոնք վճռական նշանակություն կարող էին ունենալ դեպքերի բացահայտման համար:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, «ՉԻ»-ի հետ զրույցում մեկնաբանելով Համմարբերգի զեկույցի այս հատվածը, նշեց, որ այդ կետով հաստատվում է, որ իշխանությունները, ի դեմ ոստիկանության, պարտակել են մարտիմեկյան սպանությունները, քանի որ ամենակարևոր վկայությունները տեսագրություններն էին:

«Ոստիկանությունը ինքը չէր կարող ջնջել տեսագրությունները: Դրանք հրահանգված էին: Եթե դա հրահանգված չէր, ապա առաջիկայում պետք է ամենախիստ կերպով պատժվեն այն պաշտոնյաները, ովքեր ջնջել են այդ տեսագրությունները: Եթե չեն պատժվում այդ ոստիկանները, ապա դա հիմք է տալիս պնդելու, որ ամենաբարձր պետական մակարդակով պարտակվել են այդ գործողությունները: Ի դեպ, սա առաջին անգամն է, որ պաշտոնապես հայտարարվում է այն մասին, որ ոստիկանությունը ջնջել է տեսագրությունները»,- նշեց Կարապետյանը:

«ՉԻ»-ն հիշեցնում է, որ մարտինեկյան դեպքերի հետ կապված տեսանյութեր են առգրավվել մի շարք հեռուստաընկերությունների և մասնավորապես «Երկիր մեդիա» և «Ա1+» հեռուստաընկերությունների օպերատորներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter