HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրաշենում կատարված սպանությունը բացահայտված է

Անհայտ քաղաքացուց  ոստիկանության Արտաշատի բաժնում 2 օր առաջ ահազանգ էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել էր տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Հանցագործությունը բացահայտվել է: Մարտի 22-ին՝ ժամը 19:10-ին, ոստիկանները բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Գևորգ Սարգսյանին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Չինար Խուդոյանին դանակահարել և սպանել է ինքը:

Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սպանությունից հետո Չինար Խուդոյանից հափշտակած և իրեղեն ապացույց հանդիսացող «Սամսունգ» բջջային հեռախոսը:

«Գևորգ Սարգսյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եզակի դաժան սպանություն: Ըստ որոշ լրատվական միջոցների, այդ մեծահասակ կինը սպանվելու պահին/ անմիջապես առաջ ճանաչել/հասկացել է,որ դա իր հարևանն է ու խնդրել/աղերսել է չսպանել իրեն: Ես այսպիսի ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ սպանություն համարյա չգիտեմ: Պատկերացրեք թե այդ խեղճ կինը ԻՆՉ մենավոր ու անզոր իրեն պիտի զգացած լիներ վերջին րոպեներին: ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ գերագույն աստիճան: Մարդ արարած այդ 2-ոտանուն չես կարող անվանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter