HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահը՝ վարչապետի մոտ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկին: «Ուրախ ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի մաքսային մարմինների միջև ձևավորվել են փոխհամագործակցության ջերմ հարաբերություններ: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ այդ հարաբերությունները հետագայում ևս զարգացնելու և ամրապնդելու համար»,- ասել Տիգրան Սարգսյանը: 

Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահը նշել է, որ իր երկրի համար շատ կարևոր է բարեկամական և եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, որը հանդիսանում է նաև Ուկրաինայի առևտրատնտեսական կարևոր գործընկերներից մեկը: Այդ առումով, Իգոր Կալետնիկը վստահեցրել է, որ առաջիկայում կիրականացվեն Փոթի-Իլյիչեվսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներ: 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև փորձի փոխանակմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter