
Զոհրաբ Մնացականյան. «Կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի»
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: «Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- Թվիթերի իր էջում գրել է ԱԳ նախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել