
Նիկոլ Փաշինյան. «Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել աշխարհի տարբեր երկրներում հայերի կազմակերպած ցույցերի եւ բողոքի ակցիաների մասին ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ նշել, որ այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։
«Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։
Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։
Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում»,-գրել է վարչապետը։
Լուսանկարում՝ հայերի ակցիան Գերմանիայի Քյոլն քաղաքում, վարչապետի էջից
Մեկնաբանել