Քանի ընտանիք է վերաբնակվել Քաշաթաղում փետրվարին
Արցախի վարչակազմի ղեկավարների հաշվետվությունները
Սոցիալական ոլորտ
Փետրվարի ընթացքում «Պետական նպաստներ» ծրագրով ֆինանսավորվել է 45.297.000 դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստների ծրագրով` 10.100.000 դրամ, երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության ծրագրով` 2.400.000 դրամ, գործազրկության նպաստների գծով` 497405 դրամ:
Ամուսնության միանվագ նպաստ հատկացնելու համար հաշվառման է վերցվել 7 ընտանիք, երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար` 8 ընտանիք:
Ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակներում հունվարի ընթացքում ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխայի անվամբ 7 ընտանիքի հետ կնքվել է ավանդային պայմանագիր և ներկայացվել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն: Երկու ընտանիքի հետ կնքվել է պայմանագիր` ավանդային գործ կազմելու համար:
Փետրվարի ընթացքում կատարվել է 55 նպաստի գործի վերահաշվարկ, կազմվել է 29 նոր գործ:
Սոցիալական քարտ ստանալու համար հունվարին հաշվառվել է 67 անձ, տրամադրվել է 50 սոցիալական քարտ:
Փետրվարին աշխատանքի և զբաղվածության բաժնում հաշվառվել է 5 անձ, որից 4-ին նշանակվել է գործազրկության նպաստ, 1-ը հաշվառվել է որպես աշխատանք փնտրող: Հաշվառումից հանվել է 4 անձ` աշխատանքի տեղավորման կապակցությամբ:
Վերաբնակեցման գործընթաց
Փետրվարի ընթացքում Քաշաթաղի շրջանում է վերաբնակվել 4 նոր ընտանիք` 11 բնակչով. 1-ական ընտանիք է վերաբնակվել Մամարք, Դիցմայրի, 2 ընտանիք` Եզնագոմեր գյուղերում:
Արցախի սոցապնախարարություն են ուղարկվել 5 վերաբնակիչ ընտանիքի գործեր, վերաբնակչի կարգավիճակ ստացել է 26 ընտանիք:
«Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով տեղափոխվել է 1 ընտանիքի գույքը:
Կազմվել են 14 ընտանիքի գործեր սոցապնախարարություն ներկայացնելու համար` «Արցախֆոնդի» կողմից 3-րդ և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տնտեսության զարգացման նպատակով կթան կով հատկացնելու համար:
Կազմվել և Միջգերատեսչական հանձաժողովի հաստատմանն են ներկայացվել 44 ընտանիքի բնակարանների սեփականաշնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Գյուղատնտեսություն
Շարունակվում է մկնանման կրծողների դեմ պայքարը, որի կազմակերպման համար համայնքներին լրացուցիչ ցինկի ֆուսֆիդ և բուսական յուղ է տրամադրվել:
Շրջանի գյուղատնտեսական տեխնիկաները հաշվառելու նպատակով համայնքների ղեկավարները ներկայացրել են հաշվետվություն` համայնքներում առկա գյուղտեխնիկայի մասին: Հավաքագրվել և Արցախի գյուղնախարարություն են ներկայացվել գյուղտեխնիկայի հայտերը:
Կազմվել և գյուղատնտեսության նախարարություն են ներկայացվել 2012 թ. գարնանացանի հայտերը:
Համայնքները շարունակվում մարել գյուղատնտեսական վարկերը:
Համայնքային նշանակության հողերում նախկին չափագրումների համակարգչավորում` 1178.15 հա, որի հիման վրա կազմվել է թվով 46 հատակագիծ:
Դաղթումաս կոչված սարահարթի հատվածից վարձակալական հիմունքներով տրամադրելու համար չափագրվել են 89.19 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր, իսկ համայնքների տարածքներում` 891.84 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր:
Կրթություն, մշակույթ, սպորտ
Փետրվարի 3-ին կայացել է շրջանի դպրոցների տնօրենների խորհրդակցություն` առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման և երկրորդ կիսամյակում նախատեսվող աշխատանքների քննարկման վերաբերյալ:
ԳԹԿ-ից ստացվել և դպրոցներին են տրամադրվել 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննություն հանձնողների ցուցակ-հայտերը:
Ամփոփվել են 2011-2012 ուստարվա Արցախի դպրոցականների առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլի արդյունքները, և հստակեցվել են շրջանային փուլի մասնակիցների ցուցակները:
Փետրվարի 13-ից 15-ն անցկացվել է օլիմպիադայի շրջանային փուլ, և 26 աշակերտ իրավունք է ստացել մասնակցելու փետրվարի 25-ից մարտի 13-ը կայանալիք հանրապետական փուլին:
Փետրվարի ընթացքում կազմակերպվել են Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներ:
Գետամեջի և Բերձորի N1 դպրոցների մեկական աշակերտ մասնակցել է փետրվարի 21-ից 23-ը Երևանում կայացած ընթերցանության հանրապետական մրցույթին և արժանացել պատվոգրերի, իսկ Գանձայի և Գետամեջի դպրոցների 3 աշակերտ մասնակցել է շախմատի հանրապետական մրցումներին և արժանացել բրոնզե մեդալների:
Շրջանի հանրակրթական դպրոցներում կազմակերպվել են միջոցառումներ Հայրենիքի պաշտպանի օրվա, Հովհաննես Թումանյանի և Անդրանիկ Օզանյանի ծննդյան տոների առթիվ:
Փետրվարի ընթացում մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը կազմակերպվել է միջոցառում` Տեառնընդառաջին նվիրված:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել