HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Եթովպիայի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական  Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսին: Շնորհավորելով դիվանագիտական  պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, Տարոն Մարգարյանը  հաջողություններ է մաղթել դեսպանին և մատնանշելով հայ–եթովպիական  դարավոր բարեկամությունը, նկատել է, որ այսօր էլ առկա է երկուստեք հարաբերությունների նորովի զարգացման մեծ ներուժ:

«Մենք ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցություն հաստատել մեր մայրաքաղաքների միջև։ Պատրաստ ենք աջակցել մշակութային և գործնական ծրագրերին: Որքան սերտանան կապերը մեր քաղաքների միջև, այնքան ավելի շուտ կյանքի կկոչվեն մեր  նախաձեռնությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար, դեսպան  Կասահուն Դենդեր Մելեսը` ընդգծելով դեռևս 17-րդ դարից ձևավորված հայ-եթովպիական  կրոնական ու մշակութային սերտ կապերը,  հույս է հայտնել, որ հայ-եթովպիական հարաբերությունները կզարգանան այլ ուղղություններով ևս, հատկապես հաշվի առնելով առկա գործնական կապերը: Դեսպանը նաև տեղեկացրել է, որ նախատեսում են Հայաստանում կազմակերպել եթովպիական մշակույթի օրեր և ուրախ կլինի այդ համատեքստում քննարկել քույր քաղաքների ձևավորման և համագործակցության հեռանկարը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է փաստաթղթային ձևակերպում տալ հարաբերություններին և համագործակցության եզրեր գտնել նաև երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև` կարևորելով համատեղ  փորձի փոխանակումը : Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter