«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետվությունը հաստատվել է
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Ըստ հաստատված օրակարգի՝ քննարկվել են հիմնադրամի 2011 թ. տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները:
ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մանրամասներ են ներկայացվել կառույցի որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի և միջազգային համագործակցության արդյունքների վերաբերյալ:
Նա տեղեկացրել է, որ հիմնադրամը ստացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (INQAAHE) նախնական անդամակցության կարգավիճակ, ինչպես նաև դարձել է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի կառավարման խորհրդի անդամ:
«Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները»,- տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել