Ինչ է արվել Շահումյանում փետրվարին
Արցախի վարչակազմի ղեկավարների հաշվետվությունները
Շինարարության ոլորտ
Հաշվետու ժամանակահատվածում շրջանում շինարարական աշխատանքներ չեն կատարվել:
Սոցիալական ոլորտ
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ՝ «Նոր կյանք, նոր հույս» ծրագրի շրջանակներում շրջանի 4 ընտանիքի փաստաթղթերի ձևակերպման և տվյալ ընտանիքներին ծրագրով նախատեսված կովերի տրամադրման հետ կապված:
Կազմվել և շրջանի ՍԾՏԳ է ուղարկվել 2009 թ. թիվ 15 որոշման համաձայն ընդունված ժամակետային նպատակային ավանդի բացման 4 գործ, պետական նպաստների նշանակման և վճարման 12 գործ, ծննդյան միանվագ նպաստների նշանակման 8 գործ, անաշխատունակ կանաց տրվող միանվագ դրամական օգնության 1 գործ և ամուսնության միանվագ նպաստի նշանակման և վճարման 1 գործ:
Լրացվել է սոցիալական քարտ ստանալու 19 անհատական հայտ:
Հաշվետու ժամանակահատվածում շրջանի ՍԾՏԳ-ում կազմվել են շրջանում բնակվող 2-ից 16 տարեկան երեխաներին տրվող դրամական օգնությունների նշանակման գործեր: Ընդհանուր առմամբ դրամական օգնություն է նշանակվել 304 երեխայի համար, և վճարվել է 608.000 դրամ:
Կատարվել են բնակչության օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց տրվող դրամական փոխհատուցման տրամադրման հետ կապված աշխատանքներ: Կազմվել են հունվար-փետրվար ամսվա վճարացուցակները, դեկտեմբերի համար վճարված փոխհատուցման գումարների մասին հաշվետվություն, հունվար-փետրվար ամսվա համար նախատեսված գումարի ստացման հայտ և ներկայացվել Արցախի սոցապնախարարություն:
Գյուղատնտեսության, հողաշինության և հողօգտագործման ոլորտ
Գյուղատնտեսության նախարարություն տեղեկություններ են ներկայացվել 2012թ. բերքի տակ ցանված աշնանացան մշակաբույսերի տարածքի, ինչպես նաև լիզինգով գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ ցանկացողների մասին:
Շրջվարչակազմի ղեկավարության հետ բաժնի աշխատակիցները մասնակցել են համայնքների ղեկավարների հաշվետու ժողովներին: Համայնքների բնակիչները ծանոթացվել են գյուղնախարարության կողմից տրվող հանքային պարարտանյութերի, կարտոֆիլի, եգիպտացորենի, հնդկացորենի, առվույտի, բանջարաբոստանային կուլտուրաների սերմերի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգավորման, սև ցելի աշխատանքների, գարնանացանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման կանոնակարգերին:
Շահումյանում մանր և խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում վարակային հիվանդությունների համաճարակային իրավիճակ չի գրանցվել:
Անասնաբուժական կայանի աշխատակիցները և գյուղ. բաժնի 1-ին կարգի մասնագետը կատարվել են կանխարգելիչ միջոցառումներ:
Խոշոր եղջերավոր անասուն՝ 2889 գլուխ, այդ թվում կովեր՝ 1217 գլուխ
մանր եղջերավոր անասուն՝ 1164 գլուխ
խոզեր՝ 229 գլուխ
թռչուններ՝ 5120 թև, այդ թվում հավեր՝ 2613 թև
ձիեր՝ 294 գլուխ
մեղվափեթակ՝ 2400 հատ:
Կրթության ոլորտ
ԿԳ նախարարությունից ստացվել են տարբեր գրություններ և հանձնարարականներ, որոնց ժամանակին ընթացք է տրվել, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք առաքվել են շրջանի հանրակրթական դպրոցներ:
Դպրոցներից ստացվել և ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկվել 2012թ. 9-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների, 12-րդ դասարանների աշակերտների պետական ավարտական քննությունների և միասնական քննությունների մասնակցության ցուցակ-հայտերն ու դիմում-հայտերը:
Շրջանի դպրոցների աղջիկների և պատանիների հավաքական թիմերը մասնակցել են վոլեյբոլի հանրապետական առաջնությանը` փետրվարի 6-10 և փետրվարի 13-17-ը:
Համաձայն ԿԳ նախարարության հրահանգի` փետրվարի 13-15-ը Քարվաճառի միջնակարգ դպրոցում անցկացվել է Արցախի դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը, որին մասնակցում էին շրջանի 12 դպրոցներից 52 մասնակից` հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, օտար լեզու (անգլ.), քիմիա և կենսաբանություն առարկաներից: Նրանցից 15-ը, հավաքելով 11-ից ավելի միավոր, իրավունք է ստացել մասնակցելու հանրապետական փուլին, ընդ որում՝ նրանցից տասը վաստակել է 14-18 միավոր:
Փետրվարի 11-21-ը դպրոցներում տեղի են ունեցել տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Մայրենի լեզվի օրվան:
Փետրվարի 23-ին շրջանի բոլոր դպրոցներում մեծ շուքով նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը:
Փետրվարի 24-ին կրթության բաժնում տեղի է ունեցել դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որի ժամանակ ուսումնասիրվել ու քննարկվել են ԿԳ նախարարությունից ստացված մի շարք գրություններ, նաև օլիմպիադայի արդյունքները և հետագա անելիքները:
Շրջանի հանրակրթական դպրոցներ են առաքվել ԿԳ նախարարության «Լուսարար» պաշտոնաթերթը և «Լուսայգ» մանկապատանեկան թերթը:
Մշակույթի և երիտասարդության ոլորտ
Փետրվարի 4-ին անցկացվել է մշակութային ստուգատես, որում հանդես են եկել շրջանում գործող ակումբներ` ներկայացնելով ժողովրդական պարեր, երգեր, թատերական ներկայացումներ:
Փետրվարի 13-ին, «Տեառնընդառաջ» տոնի կապակցությամբ, կազմակերպվել են մի շարք հայկական շուրջպարեր Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ:
Փետրվարի 14-ին նախարարությունից ստացված «Մշակութային խճանկար» մրցույթ-փառատոնի կանոնակարգը բազմացվել և բաժանվել է շրջանի համայնքների ակումբներին:
Փետրվարի 23-ին համայնքներում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը:
Հասարակական հիմունքներով գործում են Քարվաճառում քանոնահարների, կերպարվեստի, իսկ Նոր Բրաջուր, Նոր Վերինշեն համայնքներում և Քարվաճառ քաղաքում՝ հայկական շուրջպարերի խմբակները:
Փետրվարի 24-ին ակումբավարների հետ անցկացվել է խորհրդակցություն՝ Շահումյանի շրջանի ազատագրման և մայիսյան եռատոնին կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ:
Հասարակության հետ կապ
Արցախի Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի ընդհանուր բաժնում մուտքագրվել է տարաբնույթ հարցերով 7 դիմում, որոնց ընթացք է տրվել Արցախի օրենսդրությանը համապատասխան: Հաշվետու ժամանակահատվածում Արցախի տարբեր նախարարություններ, գերատեսչություններ, համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկություններ է ուղարկվել 27 ելից գրություն:
Մուտքագրվել է 41 գրություն, այդ թվում՝ օրենքներ, կառավարության որոշումներ, հանձնարարականներ: Կազմվել է վարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստի 1 արձանագրություն, արձակվել 6 հրաման, ընդունվել 4 որոշում:
Ըստ անհրաժեշտության՝ տրամադրվել են արխիվային փաստաթղթեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել