
Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչներ, որոնցից մեկը խոցվել է
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»,- նշել է ՊՆ խոսնակը։
Լուսանկարը՝ արխիվային / mil.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել