HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող։ Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, սակայն այս տարվա հոկտեմբերի 6-ին վարչապետի հրամանով նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ուստի վայր է դրել պատգամավորական մանդատը։

Ստորեւ՝  Տիգրան Արմենի Ուլիխանյանի կենսագրությունը։

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին, Վանաձորում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է:

2008-2018թթ. աշխատել է տարբեր մասնավոր կազմակերպություններում՝ զբաղեցնելով այդ թվում ղեկավար պաշտոններ։

2018-2019թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2020թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter