HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ ռեկտորի պաշտոնը` կռվախնձոր

Իր ստեղծման օրվանից Գիտության պետական կոմիտեն շատերի աչքի փուշը դարձավ: Իսկ վերջին շրջանում հատկապես սաստկացել են դրա և դրա նախագահ Սամվել Հարությունյանի դեմ ուղղված հարձակումները: Լավատեղյակ անձինք դա բացատրում են նրանով, որ նա համարվում է Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածուներից մեկը: Իսկ հայտնի է, որ համալսարանի ռեկտորի պաշտոնը մշտապես եղել է կռվախնձոր բազմաթիվ հավակնորդների միջև:

Մեկ ամսից` մայիսին, ռեկտորի ընտրություններ են կայանալու: Պաշտոնին հավակնողների մեջ են ինչպես պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, այնպես էլ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ում անձը միանշանակ չի ընդունվում անգամ իր ղեկավարած ֆակուլտետում:

Այս անգամ ռեկտորի հավակնություններ չունի Գագիկ Ղազինյանը` իրավաբանականի դեկանը, ով նախորդ անգամ Արամ Սիմոնյանի հիմնական մրցակիցն էր: Թեև հավակնորդների թվում հիշատակվում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի անունը, սակայն նա քանիցս հերքել է դա: Ըստ լուրերի` նրա դերակատարումն այս անգամ սահմանափակվելու է միայն իր երաշխավորած թեկնածուին անցկացնելով:

Չնայած չի բացառվում, որ որոշվի Արամ Սիմոնյանին ինչ-որ ժամանակ պահել այս աթոռին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter