«Առավոտ». Ջարդից փրկված 141-ը ողջ է
Օրերս կառավարությունը որոշում էր կայացրել Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տալ 25.000 դրամ ամենամսյա դրամական օգնություն: Այդ օգնությունը պետք է վճարվի ամեն ամսվա կենսաթոշակի հետ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով' այդ որոշման ընդունման դեպքում ՀՀ պետբյուջեի ծախսերում էական նվազեցումներ չեն նախատեսվում, որովհետև պարզ է, որ այսօր 1915 թվին կամ դրանից առաջ ծնվածները այնքան էլ շատ չեն, և նրանց ամսական 25 հազար դրամ տալն իսկապես մեծ ծախս չէ:
Այնուամենայնիվ, «Առավոտը» Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ճշտեց, թե խոսքը քանի հոգու մասին է, և ներկայումս Ցեղասպանություն տեսած, 96 և ավելի տարեկան քանի տատիկ-պապիկ ունենք:
Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ նրանք 141-ն էին: Այսինքն' ստացվում է, որ եթե նրանց պետությունն ամսական 25 հազար դրամ թոշակ տա, բյուջեից կծասխվի մոտ 3.5 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել