Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մարտի 24-26-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին հատվածներում բուք, մերկասառույց, տեսանելիության վատացում:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8մ/վրկ, մարտի 27-ին, 28-ին առանձին վայրերում ուժգնացում՝ 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 26-ին, 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-8 աստիճանով, 27-ի ցերեկը, 28-ին նույնքան կնվազի:
Երևանում մարտի 24-26-ը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է անձրև: Մարտի 27-ին, 28-ին հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել