Ռուսաստանի ՊՆ-ն մտահոգված է Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտում գրոհայինների ներգրավմամբ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայունացմանը։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր իրավասությունների շրջանականերում, ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացման Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրագործմանը»,- ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «TACC»-ը։
Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցով բանակցություններ է վարել մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ։ «Այս աշխատանքի գլխավոր նպատակը <...> Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է և անցումը հակամարտող կողմերի միջև բանակցությունների՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- նշել են Ռուսաստանի ռազմական գլխավոր գերատեսչությունում։
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավման հարցով։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նախարար Սերգեյ Շոյգուն այդ մասին իր մտահոգություններն արդեն իսկ փոխանցել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարին։ Երկու երկրների պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը կայացել է հսկտեմբերի 12-ին։
Հիշեցնենք, որ մինչ այդ` հոկտեմբերի 7-ին Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որտեղ կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել