HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը՝ Նյու Յորքում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-22-ը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էր Նյու Յորքում:

 

Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում` զենքի առևտրի պայմանագրի, ռազմական ծախսերի և բյուջեի, փոքր զենքի և թեթև սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման և վերացման, ինչպես նաև տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման և զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի և նույն դեպարտամենտի քաղաքականության և ծրագրավորման վարչության պաշտոնատարների հետ համատեղ աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության, ինչպես նաև հումանիտար ականզերծման կարողությունների զարգացման և այդ ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր: 

Նյու Յորք կատարած այցի շրջանակներում նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter