HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Թե ինչու է «slaq.am»-ի սեփականատեր Մենուա Հարությունյանը դուրս մնացել ՀՀԿ ցուցակից

Երեկ հետաքրքիր մանրամասներ է իմացել ՀՀԿ ցուցակից Մենուա Հարությունյանի դուրս մնալու մասին:
Պարզվում է' «slaq.am»-ի սեփականատեր Մենուային ցանկից դուրս է թողել անձամբ Հովիկ Աբրահամյանը, որը ժամանակին համարվում էր Մենուայի հովանավորը: Իսկ բանը եղել է այսպես, երբ Արգամիչը ցանկացել է վարչապետ դառնալ, Մենուայի կայքը սկսել է խփել վարչապետ Տիգրան Սարգսյանին' քարոզելով, որ Հովիկ Աբրահամյանն է ամենաճիշտ վարչապետը:

Դրանից հետո Մենուային հրավիրել են նախագահական և «հանձնարարել» չանել դա: Ավելին' ասվել է, որ պետք է Տիգրան Սարգսյանին պաշտպանել: Եվ Մենուան էլ, երկրի նախագահին ու հարազատ կուսակցությանը հավատարիմ, սկսել է պաշտպանել գործող վարչապետին և հայտնվել է Հովիկ Աբրահամյանի «սև ցուցակում»:

Արդյունքում' չնայած ծառայել է իշխանություններին և կատարել Սերժ Սարգսյանի ցանկությունը, սակայն, ի կատարումն Հովիկ Աբրահամյանի ցանկության, դուրս է մնացել ցուցակից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter