HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սաուդյան Արաբիան իր գործարարներին կոչ է արել դադարեցնել բիզնեսը թուրքական ընկերությունների հետ

Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գործարարները չպետք է բիզնես անեն թուրքական ընկերությունների հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով իր կոչը՝ «ամեն թուրքականը»։ Այդ մասին գրում է սաուդյան «Al Arabiya» պարբերականը։

«Ես ասում եմ պարզ և հստակ։ Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը։ «Մենք՝ որպես քաղաքացիներ և գործարարներ, որևէ գործ չենք ունենա թուրքական բիզնեսի հետ։ Անգամ թուրքական այն ընկերությունների հետ, որոնք գործում են Թագավորությունում։ Ես կոչ եմ անում գործ չունենալ նրանց հետ»,- հավելել է Աջլանը։

Նա նշել է, որ սա նվազագույն պատասխանն է, որը սաուդցիները կարող են տալ շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքների ֆոնին։

Սաուդյան Արաբիան թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոն հայտարարել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Արաբական ծոցի մի քանի երկրներ թիրախավորել են Թուրքիային։ Էրդողանն իր հայտարարության մեջ հարցականի տակ էր դրել նաև այդ երկրների գոյությունը։

«Չպետք է մոռացվի, որ այդ երկրները երեկ գոյություն չունեին, և, հավանաբար, վաղն էլ գոյություն չեն ունենա։ Ինչևէ, մենք հավերժ կշարունակենք ծածանել մեր դրոշն այդ տարածաշրջանում»,- հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանում հայտնել էր Էրդողանը։

Լուսանկարը՝ Giuseppe Cacace/AFP via Getty Images

Մեկնաբանություններ (1)

Anita khosrofian
BRAVO

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter