HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հիմա էլ Աբովյան փողո՞ցն է անտեր մնացել

Երբ քաղաքապետարանն սկսեց ապամոնտաժել Աբովյան փողոցի մայթերի շինությունները, հայտարարվեց, որ կարճ ժամանակահատվածում «մայթերը կբարեկարգվեն և կվերադարձվեն հասարակությանը»: Սակայն արդեն ավելի քան երկու ամիս է անցել, իսկ աշխատանքները կիսատ են մնացել:
Աբովյան փողոցի հայտնի բուտիկներից մեկը դեռ կանգուն է նույն վայրում, իսկ թե ինչո՞ւ, թերևս միայն քաղաքապետարանի պաշտոնյաներին է հայտնի (հավանաբար Մաշտոցի պուրակում այդ կառույցի տիրոջ համար դեռ տեղ չի գտնվել): Կիսատ աշխատանքներ կան նաև փողոցի այլ հատվածներում: Փոխարենը քաղաքապետարանը շատ արագ քանդված «բուծիկները» տեղափոխեց Մաշտոցի այգի: Փաստորեն Մաշտոցի այգում շինաշխատանքներն ավելի արագ են ընթանում, քան Աբովյան փողոցի բարեկարգումը, ինչն այս ծրագրի գերխնդիրը պետք է լիներ:

Լուս`. hraparak.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter